Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ժողովրդական դեղամիջոցներ

Ժողովրդական դեղամիջոցներ

Դեղատոմս հոդացավերի դեմ
- Սոճու ճյուղերը կտրել, դնել 10 լիտրանոց կաթսայի մեջ մինչեւ կեսը, վրան եռման ջուր լցնել, եռացնել 5 րոպե: Ավելի լավ է դա անել առավոտյան եւ թողնել թրմվի մինչեւ երեկո: Երեկոյան ավելացնել կես կգ աղ, լավ խառնել եւ քամել: Այդ թուրմով վաննա ընդունել 15-20 րոպե, ապա կարելի է սրբիչով մի թեթեւ չորացնել մաշկը եւ պառկել քնելու: Ցանկալի է պրոցեդուրան կրկնել 5-6 անգամ` շաբաթը 2 անգամ:

Քսուք հոդացավերի դեմ

- 1 ճաշի գդալ մեղրը, 1 ճաշի գդալ մանանեխը (գորչիցա) եւ 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղը լավ խառնել իրար: Ջրի գոլորշու վրա եփել մինչեւ միասեռ զանգված դառնալը: Պատրաստի զանգվածը մերսել ցավող մասին:

Արյան բարձր ճնշման դեմ

- 1 ճ/գ առյուծագիի (պուստիրնիկ) չոր տերեւների վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 30-40 րոպե թողնել փակ թերմոսի մեջ: Ապա քամել եւ խմել օրը կես բաժակ:

- Կարելի է նաեւ բազուկի հյութը խառնել գազարի հյութի հետ 1/4 հարաբերությամբ եւ երեկոյան խմել 0,5-ական բաժակ:

Պառկելախոցի դեմ


Մատրասի մեջ ծղոտ լցնել` նախապես հեռացնելով կոշտ մասերը: Սա օգնում է, եթե հիվանդը շատ երկար ժամանակ պառկում է այսպիսի ներքնակի վրա:

Ոտքերի մաշկային հիվանդությունների բուժումը

- Ոտքերի սնկային հիվանդության ժամանակ օգնում է իշակաթնուկը (մոլոչայ): 100 գ իշակաթնուկի տերեւների վրա լցնել 1 լիտր եռման ջուր, փակել կափարիչով, դնել մարմանդ կրակի վրա եւ 10 րոպե եռացնել: Թողնել թրմվի 20 րոպե, ապա քամել: Ոտքերը դնել տաք թուրմի մեջ:

- Կրունկների չորացած, կոշտացած մաշկը կարելի է փափկեցնել հետեւյալ միջոցով: Կրունկներին

2-3 ժամ դնել հում, քերիչով անցկացրած գլուխ սոխ, ապա ոտքերը լվանալ տաք ջրով եւ քսել յուղոտ կրեմ կամ կարագ:

Բուժում ենք ինսուլտի հետեւանքները (3 թուրմի դեղատոմս)

- Խստորուկի (դիոսկորեա) արմատներից պատրաստված թուրմ: 200 գր խստորուկի արմատների վրա մեկ լիտր տաք օղի լցնել, 10 օր պահել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել մաքուր, եռացրած ջուր այնքան, որ հասնի նախնական ծավալին: Այս թուրմի մեջ փաթիլի նման նստվածքի առաջացումը նորմալ երեւույթ է: Օգտագործելուց առաջ թուրմը թափահարել: Խմել օրը 2 անգամ` առավոտյան եւ ճաշին, ուտելուց կես ժամ առաջ` 1 թեյի գդալ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

- Երեքնուկից եւ սոֆորայից թուրմ: Նախապես քաղել եւ չորացնել կարմիր (մարգագետնային) երեքնուկի գլուխները: Վերցնել կես լիտրանոց ապակե տարա, մինչեւ կեսը լցնել չոր երեքնուկը, վրան ավելացնել 50 գ սոֆորայի մանրացված սերմերը, տարան մինչեւ բերանը լցնել օղիով: 2 շաբաթ թողնել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել օրը մեկ անգամ` երեկոյան` 1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

- Շագանակի (կաշտան) սերմերի կեղեւից թուրմ: 25 գրամ շագանակի սերմի կեղեւի վրա լցնել 250 մլ օղի, թողնել 2 շաբաթ, ապա քամել: Վրան լցնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել ուտելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան`1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

Ուշադրությո՛ւն: Խստորուկի եւ երեքնուկի ու սոֆորայի թուրմերը խմել 25 օր, ապա 5 օր դադար տալ եւ այդ 5 օրը խմել շագանակի թուրմը: Նորից 25 օր խմել առաջին երկու թուրմերը, ապա հինգ օր` միայն շագանակի թուրմը: Բուժման կուրսը` մինչեւ երեք թուրմերը վերջանան (մոտ 4 ամիս):

Մաքրում ենք երիկամները

1 թեյի գդալ կտավատի սերմի վրա մեկ բաժակ ջուր լցնել եւ եռացնել այնքան, որ սերմերը փափկեն, եւ թուրմը թանձրանա: Այս թուրմը մաքրում է ինչպես երիկամները, այնպես էլ աղեստամոքսային ողջ տրակտը, արյունը, լյարդը: Կարելի է թուրմը պատրաստել ողջ օրվա համար եւ պահել թերմոսի մեջ: Խմել կեսական բաժակ օրվա ընթացքում` յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Քանի որ այն թանձր է, հարկավոր է խմելուց առաջ թուրմը լուծել տաք ջրի մեջ: Եթե կտավատի թուրմի համը շատ տհաճ է ձեզ համար, կարող եք ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ:

Մաստոպատիայի դեմ


Հավասար քանակությամբ անթառամի ծաղիկները, կատվախոտի արմատը, առյուծագին, կատվալեզուն (փպՐպՊՈ), խնկածաղիկը մանրացնել, ավելացնել մասուր, խառնուրդից թեյ եփել եւ խմել կեսական բաժակ` օրը երեք անգամ` ուտելուց 30 րոպե առաջ: Այս թեյը խմել 1,5 ամիս, 2 շաբաթ դադար տալ, ապա նորից խմել 1,5 ամիս: Այդ ընթացքում չօգտագործել թունդ թեյ, սուրճ, շոկոլադ, ալկոհոլ եւ չծխել: Մաստոպատիայի ժամանակ կարելի է խմել նաեւ 10 կաթիլ յոդ` մեկ բաժակ ջրին: Կուրսը` մեկ ամիս:

Հազի դեմ

Մեկ լիտրանոց ապակե տարայի մեջ լցնել սոճու կանաչ կոներ (ցանկալի է՝ մեջտեղից կիսած), սոճու մի ճյուղ, կալենդուլայի երեք ծաղիկ, եզան լեզվի մի տերեւ, մի պտղունց երիցուկ, երեք պտղունց լորենու (սՌտՈ) ծաղիկներ, անանուխի (դաղձ) երեք տերեւ, ավելացնել եռման ջուր: Տարան փաթաթել խավավոր սրբիչով, թողնել 30 րոպե: Թուրմը խմել տաք վիճակում:

Մաստիտի դեմ

Աշորայի ալյուրը, սերուցքային կարագը եւ թարմ կաթը խառնել իրար, ստացված փափուկ խմորին փոքրիկ բլիթի ձեւ տալ եւ դնել հիվանդ տեղին: Թողնել ամբողջ գիշեր: Կրկնել երեք գիշեր անընդմեջ:

Նյարդային հողի վրա սրտխփոցի դեմ

Քերիչով անցկացնել 0,5 կգ կիտրոն` նախապես հանելով կորիզները, ավելացնել 200 գ մեղր. 40 գ ծիրանի աղացած կորիզ: Խառնուրդն ընդունել առավոտյան եւ երեկոյան` ուտելուց առաջ. մեկական ճաշի գդալ:

Գինին եւ սխտորը օգնում են իմպոտենցիայի դեպքում

Այս միջոցը օգտակար է եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց: 200 գ սպիտակ պորտվեյնի մեջ դնել մի գլուխ մաքրած սխտոր, մարմանդ կրակի վրա հասցնել եռման աստիճանի եւ 30 վայրկյան եռացնելուց հետո կրակից վերցնել: Ապա սառեցնել եւ սխտորի հետ միասին լցնել ապակե շշի մեջ: Պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ընդունել օրը երեք անգամ` ուտելուց 20 րոպե առաջ` մեկական թեյի գդալ: Կուրսը` երեք օր` սկսած լիալուսնից: Էրեկցիան լավացնելու համար պետք է այս խառնուրդը խմել երեք օր` ամեն տասնօրյակի սկզբում (1, 2, 3; 11, 12, 13; 21, 22, 23):

Մասուրը բուժում է


Մասուրը վիտամինների բնական շտեմարան է: Ձմռանը, երբ մարդիկ հատկապես ավելի շատ են զգում վիտամինների պակաս, շուտ են հոգնում, հաճախ են հիվանդանում, մասուրն ուղղակի անփոխարինելի է: Հասած մասուրի մեջ C վիտամինը 10 անգամ ավելի շատ է, քան սեւ հաղարջի, եւ 50 անգամ ավելի շատ է, քան կիտրոնի մեջ: Բացի դրանից, մասուրը պարունակում է նաեւ B1, B2, P, K եւ կարոտին: Այդ պատճառով մասուրից պատրաստված թուրմերը, եփուկները օգտագործվում են որպես կանխարգելող եւ բուժող միջոցներ ավիտամինոզի եւ հիպերվիտամինոզի դեմ: Մասուրն ունի նաեւ լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային հատկություններ, լավացնում է հորմոնների սինթեզը, ֆերմենտների ակտիվությունը, նորացնում մկանային հյուսվածքները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Մասուրն օգտագործում են նաեւ ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդությունների, գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում: Մասուրի արմատների եփուկն օգնում է միզապարկի բորբոքման, ռեւմատիզմի ժամանակ: Մասուրի սերմերի յուղն օգնում է վերքերի, քերծվածքների, մաշկի վնասվածքների ժամանակ:

Ուշադրությո՛ւն: Մասուրը հակացուցված է տրոմբոզների, տրոմբոֆլեբիտի, էնդոկարդիայի եւ արյան վատ շրջանառության դեպքում:

Անեմիայի` սակավարյունության, հյուծվածության, նախավիրահատական եւ հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում ուտել թարմ մասուր, նաեւ խմել 1/4-1/2 բաժակ մասուրի թուրմ օրը 2-3 անգամ:

Սրտխառնոցի, փսխման ժամանակ օգտակար է ծամել մայիսյան մասուրի ծաղիկների թերթիկները: Ստամոքսի ցավի դեպքում դրանցից կարելի է նաեւ թեյ սարքել, թողնել 15-20 րոպե թրմվի, ապա օրը 3-4 անգամ խմել կեսական բաժակ:

Լյարդի բորբոքման եւ քրոնիկ հեպատիտի դեպքում օգտակար են դարչնագույն մասուրի պտուղները: 20 գ չորացրած, մանրացված մասուրի վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 12 ժամ թողնել թերմոսի մեջ, ապա քամել եւ օրը երեք անգամ խմել կեսական բաժակ:

Խոլեցիստիտի դեպքում դարչնագույն մասուրի ծաղիկներից թեյ սարքել, թողնել 15-20 րոպե, խմել օրը 4 անգամ` կեսական բաժակ:

Հոդային ռեւմատիզմի բուժման համար 1,5 բաժակ մասուրի արմատները թրմել 1,5 լիտր օղու մեջ: Առաջին 3 օրերը խմել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, հետագա օրերին`

2-ական գդալ: Այս թուրմը խորհուրդ է տրվում նաեւ հոդերում աղերի կուտակման դեպքում:

Բուժիչ միջոցներ սխտորով

Մի գլուխ սխտորը մաքրել, պճեղներն առանձնացնել, վրան լցնել երեք բաժակ մսի թանձր արգանակ: Եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, ավելացնել մի կապ մաղադանոս, լավ խառնել, թողնել 1 ժամ թրմվի: Խմել 1/4 բաժակի չափով` օրը երեք անգամ` ուտելուց առաջ: Բուժման կուրսը` մեկ ամիս:

Սխտորով քացախ

Մաքրել 3-5 պճեղ սխտոր (կախված չափից), ավելացնել 3 բաժակ խնձորի (եթե չկա, կարելի է՝ նաեւ գինու) քացախ: Տարան կափարիչով փակել եւ թողնել երկու շաբաթ, ապա քամել: Սխտորի քացախն օգտագործվում է ավելի շատ ոչ թե հիվանդությունների բուժման, այլ կոսմետիկ նպատակներով: Դրանով կարելի է հեռացնել գորտնուկներն ու կոշտուկները:

Հին ռուսական դեղատոմս

Որպեսզի ավելի երկար ապրեք եւ երիտասարդ մնաք, պահպանեք լավ տեսքը, շաբաթը մեկ անգամ հարկավոր է խմել հետեւյալ խառնուրդը. մեկ բաժակ կաթի կամ ջրի մեջ եռալու պահին գցել 2 պճեղ մանրացված սխտոր եւ մեկ թեյի գդալ ծաղկափոշի (տպՐչՈ): Ապա անմիջապես վերցնել կրակից (սխտորը չեռացնել) եւ թողնել 10 րոպե:

Տրոմբոֆլեբիտ

Այս դեղամիջոցը բավական արդյունավետ է ոչ միայն տրոմբոֆլեբիտի, այլեւ ոտքերի երակների լայնացման դեպքում: 250 գրամ մանր կտրատված սխտորի վրա լցնել 350 գրամ թարմ (չպնդացած) մեղր, խառնել եւ 1 շաբաթ թողնել մութ տեղում: Ընդունել մի ճաշի գդալ` օրը երեք անգամ` ուտելուց 30-40 րոպե առաջ: Բուժման կուրսը՝ 1,5 ամիս: Կուրսը կարելի է կրկնել մեկամսյա դադարից հետո:

Գորտնուկների դեմ

Սխտորը քերիչով անցկացնել, որ դառնա շիլայանման զանգված, ավելացնել մեղր 1/2-ի հարաբերությամբ (մեկ մաս մեղր` երկու մաս սխտորին): Ստացված զանգվածը դնել գորտնուկի վրա եւ կապել: Խորհուրդ է տրվում պրոցեդուրան անել քնելուց առաջ, ամեն օր, մինչեւ գորտնուկն անհետանա: Կարելի է նաեւ սխտորի թարմ քամած հյութ կաթեցնել գորտնուկի վրա:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. otalkogolizma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի Tigran, բարև Ձեզ: Ցավը և արյունը թութքի նշան են, իսկ քոր կարող է լինել տարբեր պատճառներով. օրինակ նյարդային համակարգի հետ կապված, հիգիենայի կանոնների  խախտման կամ վերջապես հելմինթոզների դեպքում: Քանի որ հստակ չգիտենք, ինչ խնդիր է, որևէ բուժում առաջարկելը խելամիտ չէ: Խորհուրդ կտայի դիմել պրոկտոլոգի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

23.02.2016

Հարգելի Karen, բարև Ձեզ: Քոսը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տզերով: Նախ պետք է համոզվել, դրա համար հարկավոր է մի քանի հետազոտություն անցնել: Միայն քորով ենթադրել հիվանդության մասին, խելամիտ չի լինի: Բացի այդ քոսի դեպքում բուժումը երկարատև է և միայն նեղ մասնագետի հսկողության տակ: Խորհուրդ կտայի նախ դիմել մաշկաբանի, հարկ եղած դեպքում նաև վարակաբանի:

Մեդ-Պրակտիկ

23.02.2016

Հարգելի Arman, բարև Ձեզ: Հելմինթոզների  (ժողովրդական լեզվով ճիճու) դեմ շատ օգտակար է տարբեր խոտաբույսերից պատրաստված թուրմերը: Կարող եք օգտագործել հետևյալ բաղադրատոմսերը, վերցրեք դառը օշինդր 3 ճաշի գդալ, չորացրած վիճակում կարող եք գտնել դեղատներից, ավելացրեք վրան 250մլ ջուր և եռացրեք 20ր, թողեք հովանա, օգտագործեք 2 ճաշի գդալ, օրեկան 3 անգամ: Կարող եք թուրմ պատրաստել նաև նռան կեղևներից նույն եղանակով, (մեկ նուռի կեղևը)  հարկավոր է օգտագործել 4 անգամ ուտելուց առաջ 2-ական ճաշի գդալ: Թուրմի օգտագործելուց հետո ցանկալի է որևէ լուծողական խմել:

HARUT

13.02.2016

BAREV CHEZ BJISK INCH XORURD KTAQ UNEM VAXI UJEX ZGACUM ANGAM TANICH DURS CHEM GALI CHEM KAROX SPVEL MARTKANCH HET UJEX SRTXPOCHA ARAJANUM U VAX VOR KAROXA VATANAM

Anna

05.02.2016

karoxeqasel Inch anel erexayi paranoci kckumneri depqum??

ALLA

04.02.2016

HARGELI BJISHK INCH KARELI E ANEL MAZATAPUTYAN DEM ?

arman

31.01.2016

bjishk jan arden 3 angam grum em djvara mi xorhurd tal@

Inga

30.01.2016

Inch anel atami cavi depqum?

lusia

30.01.2016

Inj anel xzoci dem

Ashkhen

29.01.2016

hargeli bjishk inch xorhurd ktaq nor sksvogh aterosklerozi depqum erb hivand@ chuni sur caver ev varum e aktiv kyanq

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի KARINE, բարև Ձեզ: Աշխատեք պարկել կողքի վրա, կարող եք նաև բերանում դնել կոճապղպեղի (իմբիր) կտոր և ծամել: 

ARMINE

27.01.2016

INCH XORHUD KTAQ CRTAHARVAC VERJUYTNERI [VOTKERI\ HAMAR

arman

26.01.2016

u inch xorhurdktaq

Մեդ-Պրակտիկ

25.01.2016

Հարգելի Lilit, բարև Ձեզ: Հաշվի առնելով վերջին շրջանում սուր շնչառական ինֆեկցիաների լայն տարածումը, հարկավոր է առաջին կլինիկական ախտանիշների դեպքում դիմել բժշկի,  H1N1 վիրուսը ժխտելու համար: 

Tigran

24.01.2016

barev dzez ..kxanqi jamanak arajacox caveri aryuni ev qori hamar xntrum enq dzezanic xorhurd .

arman

23.01.2016

barev hargelis,miharc unem.....inch xorhurd ktak 23 tarekan txu hamar chichuyi dem

karen

23.01.2016

isk qosi dem dex uneq

KARINE

18.01.2016

BAREV HARGELI BJISHK JAN,IM MOT SRTXARNOC E ARAJANUM PARKAT JAMANAK NAMANAVAND MEJQI VRA PARKAT JMANAK ,MI POQREL GLXACAV,INCH XORHURD KTAQ ,NAXAPES SNORHAKALUTYUN,

Lilit

17.01.2016

Barev dzez gripi dem inch dex kaseq gripi dem

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Armine, բարև Ձեզ: 6ամսեկանից 1 տարեկան երեխաների մոտ հեմոգլոբինը նորմայում պետք է լինի 100-140գ/լ: Ձեր բալիկի մոտ հեմոգլոբինը խիստ  ցածր է: Հարկավոր է անպայման դիմել բժշկի և անհապաղ սկսել համապատասխան բուժում:

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Lilit, բարև Ձեզ: Դաշտանի ժամանակ ցավեր նորմայում կարող են լինել, բայց, եթե դրանք շատ ուժեղ են, ազդում են ինքնազգացողության, աշխատունակության վրա, նորմալ չէ: Ցավոտ դաշտանի պատճառ կարող են լինել որոշ հիվանդություններ, օրինակ ձվարանների կիստաները, էնդոմետրիոզը: Խորհուրդ կտայի գինեկոլոգի խորհրդատվություն, բացառելու համար վերը նշված պատճառները: Ցավը մեղմացնելու համար կարող եք տաք ջրով վաննաներ կամ լոգանք անել, դա կհանի սպազմը հետևաբար նաև ցավը: Կարող եք օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, օրինակ դիկլոֆենակ, իբուպրոֆեն պարունակող: Ձեր նյարդային լարվածությունը ևս կարող է ցավերի պատճառ դառնալ: Կարող եք բուսական հանգստացնողներ օգտագործել:

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Karen, բարև Ձեզ: Այո կարող եք օգտագործել: Հարկավոր է օգտագործել մասուրի պտուղներից պատրաստված թուրմը: 100գր մասուրին ավելացրեք 1լ եռացրած ջուր, եռացրեք ևս 5-7ր և թողեք հովանա: Կարող եք օգտագործել օրը 2-3 անգամ, կես բաժակ:

Armine

16.01.2016

Barev dzez,uzumem imanam,erexas 7 amsekane.aryan hemoglobin@ tokos@ 42. Shatem anhangstanum , vtangavore,erexayis hamar,inch xorhurd ktak,naxapes shnorhakalutyun

Lilit

15.01.2016

Barev cez hargeli bjshkuhi im dashtan@ shat cavot e.Es amusnacac chem xndrumem aseq vorne patchar@ ev ka inchvor dex cav@ mexmelu hamar

Մեդ-Պրակտիկ

12.01.2016

Հարգելի Karine, բարև Ձեզ: Հաշվի առնելով վերջին շրջանում սուր շնչառական ինֆեկցիաների լայն տարածումը, հարկավոր է առաջին կլինիկական ախտանիշների դեպքում դիմել բժշկի,  H1N1 վիրուսը ժխտելու համար: 

Karen

11.01.2016

Barev dzez,inch xorhurd ktaiq erikamnerum qari ev acazi arkayutyan depqum, masur ogtagorcel te voch? ev inhc ogtagorcem ? shnorhakalutyun

Karine

08.01.2016

barev dzez.gripi hamar inch dex karajarkeq..naxoroq shnorhakal em

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հարգելի Hamik, բարև Ձեզ: Ցանկացած տեսակի վնասվածքի դեպքում, հարկավոր է դիմել վնասվածքաբանի: Միգուցե կա կոտրվածք կամ հոդախախտ, որոնք տնային պայմաններում հնարավոր չէ ախտորոշել:  Քանի որ վնասումից մի քանի օր անցել է, այսինքն արդեն կա այդուց կամ արյունազեղում: Նման դեպքում հարկավոր են տաքացնող և այտուցը ներծծող միջոցներ: Կարող եք վերցնել սոխ. անցկացնել քերիչով, վրան քիչ օղի ավելացնել: Ստացված խառնուրդը դնել վնասված հատվածի վրա և կապել բինտով կամ մաքուր կտորով: Կարող եք նաև վերցնել մեկական գդալ քերիչով անցկացրած գլուխ սոխ, մանրացված եզան լեզու և մեղր: Խառնել իրար, պատրաստել կոմպրես և դնել վնասված հատվածին, օրը 3 անգամ: Ցավեը մեղմացնելու համար կարող եք ոչ ստերոիդային հակաբորբաքային պարունակող որևէ քսուք օգտագործել, օրինակ դիկլոֆենակ կամ կետոպրոֆեն:

Hasmik

02.01.2016

barev dez ete @nkel en ev derq@ saljard e exel inch karajarkeq

Մեդ-Պրակտիկ

07.11.2015

Հարգելի Samvel, բարև Ձեզ: Ձեզ մոտ պիելոնեֆրիտն ունի խրոնիկ բնույթ, և ժամանակ առ ժամանա դիտվում են սրացումներ: Լիարժեք բուժում ստանալու համար հարկավոր է հակաբակտերիալ թերապիա: Հարկավոր է սրացման ժամանակ կատարել մեզի բակտերիոլոգիական քննություն, ստուգել զգայունություն կոնկրետ հակաբիոտիկի նկատմամբ: Բուժումը ցանկալի է զուգակցել սիմպոմատիկ միջոցների հետ, ինչու չէ, նաև ժողովրդական միջոցների հետ: Շատ օգտակար է մասուրի թուրմը, եգիպտացորենի մազիկներից պատրաստված թուրմը (եթե այժմ չկան քարեր), ինչպես նաև լոռամրգիի հյութը:

Կարդացեք նաև

Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am

Սեուլում Յոնսեյի համալսարանի գիտնականներն ընտրել են թեթև և չափավոր էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող 119 տղամարդու: Ուսումնասրության արդյունքները հրապարակվել են Impotence Research ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր Լրահոս տղամարդկանց համար
Յոգան ընդգրկվել է UNESCO-ի ժառանգության ցուցակում. 1in.am
Յոգան ընդգրկվել է UNESCO-ի ժառանգության ցուցակում. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ յոգան ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այդ մասին նշված է կազմակերպության կայքում...

5 րոպեում ատամի ցավից ազատվելու պարզագույն եղանակ. bestinfo.am
5 րոպեում ատամի ցավից ազատվելու պարզագույն եղանակ. bestinfo.am

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է. սառույցի մի կտոր։ Սառույցի կտորը դրեք բթամատի և ցուցամատի միջև։ Մերսեք այդ հատվածը մեղմ շարժումներով։ Այս հատվածում են գտնվում նյարդաթելեր...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ցավազրկում՝ հիպնոսի միջոցով. 1in.am
Ցավազրկում՝ հիպնոսի միջոցով. 1in.am

Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայում հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. ամերիկյան FDA. news.am
Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. ամերիկյան FDA. news.am

Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի...

ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա
Ֆիտոթերապիայով ինքնուրույն տարվելը վտանգավոր է. news.am
Ֆիտոթերապիայով ինքնուրույն տարվելը վտանգավոր է. news.am

Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են բուսաբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան...

Չինական բույս, որն օգտակար է բոլոր հիվանդությունների դեմ պայքարում
Չինական բույս, որն օգտակար է բոլոր հիվանդությունների դեմ պայքարում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը, որը կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում, արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր
Թիկունքի քրոնիկ ցավից ազատվելու մեթոդ. 1in.am
Թիկունքի քրոնիկ ցավից ազատվելու մեթոդ. 1in.am

Մեդիտացիան ավելի արդյունավետ միջոց է թիկունքի ցավը մեղմելու համար, քան՝ դեղորյաքը, հայտնաբերել են Վաշինգտոնի գիտնականները, հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Յոգան բուժում է քաղցկեղը. հնդիկ պաշտոնյա. tert.am
Յոգան բուժում է քաղցկեղը. հնդիկ պաշտոնյա. tert.am

Հնդկաստանի այլընտրանքային բժշկության ղեկավար Յասսօ Նաիկը հայտարարել է, որ Բանգալոր քաղաքի բժշկությամբ զբաղվող կենտրոններից` «Swami Vivekananda Yoga Anusandhana Samsthana (S-VYASA)»-ի հետազոտողները...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Առիթմիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով. 1in.am
Առիթմիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով. 1in.am

Յոգան ո՛չ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը: Մասնագետներն ասում են, որ առիթմիայով տառապող մարդիկ հաճախ...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Ակնագարուկն արագ բուժելու բնական միջոցներ. tert.am
Ակնագարուկն արագ բուժելու բնական միջոցներ. tert.am

Եթե կոպի վրա ակնագարուկ է հայտնվել, պետք չէ սպասել, որ այն ահռելի չափսերի հասնի, ընդհակառակը, բուժումը պետք է սկսել առաջին րոպեներից: Healthy food star-ը  խորհուրդ է տալիս դրա դեմ պայքարել բնական միջոցներով` կարտոֆիլի...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Բնական միջոց` ոսկրերի ամրությունը վերականգնելու համար. tert.am
Բնական միջոց` ոսկրերի ամրությունը վերականգնելու համար. tert.am

Առողջապահության ոլորտի փորձագետները պնդում են, որ մեջքի ցավի պատճառ կարող է լինել ոչ ճիշտ կեցվածքը: Այս մասին գրում է Healthyfoodstar-ը` ներկայանալով  բնական միջոց, որը կօգնի թեթևացնել ցավը և ուժ...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից. 1in.am
Թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից. 1in.am

Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից։ Մերսումը նպաստում է, որ կրծքավանդակն ու կոկորդը ազատվեն ծանրության զգացումից, ծանր շնչառությունից...

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա
Մեդիտացիան սրում է զգացմունքները. գիտնականներ. 1in.am
Մեդիտացիան սրում է զգացմունքները. գիտնականներ. 1in.am

Հետազոտողները կարողացել են ապացուցել, որ մեդիտացիոն պրակտիկան, իսկապես, բարձրացնում է արտաքին գրգռիչներին օրգանիզմի արձագանքը և սրում զգացմունքները: Այս մասին գրում է Scientific Reports ամսագրում...

Երակների վարիկոզի բուժումը կանաչ լոլիկի օգնությամբ. tert.am
Երակների վարիկոզի բուժումը կանաչ լոլիկի օգնությամբ. tert.am

Կանաչ լոլիկը վարիկոզի դեմ  ժողովրդական  բուժման  միջոցներից է: Ինչպես գրում է Healthy Food Star-ը` լոլիկն անհրաժեշտ է լվանալ կտրատել կլոր շերտերով...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ